Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել


12:13 , 27 մայիս, 2022
Արցախի օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել  է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, սերժանտ Ազիզագա Ումարովը։

Միջադեպը տեղի է ունեցել Չամենլի գյուղում, հայտնում է ԱՊԱ-ն։

Հաղորդվում է, որ զինծառայողը հոսպիտալացվել է։