Սողոմոնյան. Այսօր մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված է 6-7 հազար երեխա


13:36 , 28 օգոստոս, 2013

Սողոմոնյան. Այսօր մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված է 6-7 հազար երեխաPanorama.am-ը գրում է.

Երևանում 1300 երեխա այս տարվա սեպտեմբերի 1-ից հաճախելու է մանկապարտեզ: Ընդունելությունը կատարվել է սահմանված կարգի, օրենսդրության պահանջներին համապատասխան, այսինքն առաջնահերթություն տրվել է Երևանում հաշվառված, աշխատող ծնողների երեխաներին:

Ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա ներկայացրած տվյալներով, այսօր մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված է 6-7 հազար երեխա: 
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 159 մանկապարտեզ, 160 դպրոց: 

Գ. Սողոմոնյանը նշեց, որ սեպտեմբերի 1-ին պարզ կլինի, թե քանի երեխա է առաջին անգամ հաճախելու դպրոց: Նա ընդգծեց, որ Երևանի թիվ 7 դպրոցից կատարվում է դասագրքերի բաժանում, 1-4 դասարանի դասագրքերն աշակերտներին տրվում են անվճար, 5-9-րդը` վճարովի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ