Ցյուրիխում հասցրեցի տեսնվել Վարդան Սերմաքեշի հետ, երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք․ Աննա Հակոբյան (Photo)


11:14 , 27 մայիս, 2022

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ցյուրիխում հանդիպել է գործարար, «Franck Muller» ընկերության համասեփականատերը և գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը։

«Ցյուրիխում հասցրեցի տեսնվել մեր սիրելի հայրենակիցներից Վարդան Սերմաքեշի հետ։ Երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք։
Ջերմությամբ եմ հիշում 2018, 2019 թվականների այցերս Շվեյցարիա՝ մասնավորապես Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ շփումներս։ Անհամբեր սպասում եմ նրանց բոլորին կրկին՝ առողջ և լավ տրամադրությամբ տեսնելու հնարավորությանը»,–գրել է Աննա Հակոբյանը։