ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կնպաստեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու կառավարմանը․ ԱԻՆ


22:14 , 26 մայիս, 2022

ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կնպաստեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու կառավարմանը 
2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։
Нет описания фото.
Нет описания фото.Возможно, это изображение в помещении