13:24 , 28 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
«ՄԱԿՍ-2013» ավիասրահում տեղի է ունեցել պրեմիերա. առաջին անգամ հանրության ուշադրությանն է ներկայացվել միջին հեռավորության C-350E «Վիտյազ» ՀՕՊ համակարգը: Այն ստեղծվել է «Ալմազ-Անտեյ» կոնցեռի կողմից: ՀՕՊ նոր համակարգի մշակման մասին հայտնի էր արդեն 2000 թ-ին, մի քանի տարի առաջ նրա սխեմատիկ պատկերները հայտնվեցին համացանցում, իսկ այս տարվա հունիսին փակ ցուցադրության ժամանակ այն ներկայացվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սակայն համակարգի իրական մարտկոցն ամբողջ կազմով՝ անկասկած նորույթ է:
«Վեդոմոստիի» փոխանցմամբ՝ «Վիտյազ» զենիթա-հրթիռային համակարգը լիովին ավտոմատ է, մարտական հաշվարկն ապահովում է միայն համակարգի տեղակայումը և մարտական գործողությունների ղեկավարումը; Այն օգտագործում է 9M96E2 հրթիռներ՝ ստեղծված C-300 համակարգի «փոքր» հրթիռների հիման վրա, ինչի շնորհիվ մեկ 50П6E մեկնարկային սարքի վրա տեղակայվում է միանգամից 12 հրթիռ: Երկու բազմաֆունկցիոնալ 50Н6Е ռադիոլոկատրոները ապահովում են մինչև 32 հրթիռի միաժամանակյա նշանառություն՝ ուղղված 16 աէրոդինամիկ թիրախների վրա, իսկ խոցումն իրականացվում է 60 կմ հեռավորության և 10 մետրից մինչև 30 կմ բարձրության վրա: Հնարավոր է բալիստիկ թիրախների խոցում: Զենիթա-հրթիռային համակարգի ղեկավարումն իրականացվում է մարտական կառավարման 50К6Е կետից:
Մինչև 2013թ-ի ավարտը «Վիտյազը» կփոխանցվի ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ փորձարկումների համար: