Օղբաթ «էկոնոմիստը»


15:52 , 26 մայիս, 2022
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վկայակոչելով ինչ-որ տոկոսային ցուցանիշներ՝ նախարարը հայտարարել է, թե այն տնտեսական աճը, որի մասին խոսում է, իրական աճն է՝ տնտեսական աճ, որ մարդիկ զգում են իրենց մաշկի վրա: Չորս ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն, ըստ Քերոբյանի, կազմել է 9.4%: Ընդ որում՝ վեջերս գազանանոց այցելած Վահանը միաժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ում աշխատաշուկայում աշխատատեղերի աճի մեծ մասը ՏՏ ոլորտում է։

Քերոբյանն, իհարկե, «ֆենոմեն» է հատկապես վատը՝ լավ տեսնելու, լույսը՝ խավար նկատելու և, իհարկե, սեփական շեֆին «ջրից չոր դուրս բերելու» հարցերում: Միայն թե այդ ֆենոմենալ կարողությունները կարող են ազդել բացառապես նիկոլական զոմբիների վրա, որոնք, ինչպես հայտնի է, ոչնչի առաջ չընկրկելով, առիթ են փնտրում՝ «վոժդին» փառաբանելու:

Հիմա Քերոբյանի ասածը ո՞րն է: Վերջին ամիսների ընթացքում շարքային քաղաքացին հարստացե՞լ է: Ինչի՞ հաշվին, վիվարոներում խաղադրույքներ կատարելո՞ւ, թե՞ ասենք Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներին, որոնց մեծամասնությունն, ի դեպ, հենց ՏՏ ոլորտն են ներկայացնում, վարձակալական հիմունքներով անշարժ գույք վստահելով: Այն, որ աշխատաշուկան աշխուժանում է գրեթե բացառապես ՏՏ-ի հաշվին,արդեն իսկ խոսում է տնտեսության ռախիտության մասին: Ընդ որում՝ ակնհայտ է, որ այդ աճն էլ տեղի է ունեցել ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխվելու շնոհիվ, որ, ի դեպ, խիստ ժամանակավոր բնույթ է կրում: Այսիքն՝ տնտեսական աշխուժությունը շատ առումներով հենց Հայաստան ռուսների ներգաղթով է պայմանավորված,այլ ոչ թե Քերոբյանի տաղանդներով:

Բայց ո՞ւմ է դա հուզում. կարևորը տվյալ մոմենտին հնչեղ թվեր արտաբերելն է՝ չիմանալով էլ՝ ինչ են դրանք իրենցից ներկայացնում: