Ահաբեկչությունների շարք Բաղդադում. Կա 29 զոհ, 168 վիրավոր


13:17 , 28 օգոստոս, 2013

Ահաբեկչությունների շարք Բաղդադում. Կա 29 զոհ, 168 վիրավորPanorama.am-ը գրում է.

Առնվազն 29 մարդ է զոհվել և 168-ը վիրավորվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով: Ըստ ոստիկանության տվյալների՝ պայթուցիկ սարքերն ամրացված են եղել մեքենաներին:

RT-ն հայտնում է, որ շիական թաղամասերի վրա հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները: Ամենահզոր պայթյունը որոտացել է Կադիմիյա շրջանում, որտեղ հինգ մարդ էր զոհվել ճանապարհին ամրացված ռումբի պայթյուններից: 

Նշենք, որ վերջին շրջանում Իրաքում կտրուկ սրվել են սունի-շիա հակասությունները և շատացել են ահաբեկչությունները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ