Սեքսուալ ակտիվության գագաթնակետը. գիտնականները հստակեցրել են տարիքը


13:04 , 28 օգոստոս, 2013

Ledynews.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է մարդը հասնում սեքսուալ ակտիվության գագաթնակետին: Վերջին ուսումնասիրությունների արդյունքներով՝ կանայք սեքսից ամենաուժեղ հաճույքը ստանում են 28 տարեկանում, իսկ ահա տղամարդկանց մոտ այդ տարիքը 33-ն է: Այս եզրակացությանն են եկել ամերիկացի գիտնականները՝ փորձ եւ հարցումներ անցկացնելով 1281 կնոջ և տղամարդու շրջանում:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ թե կանայք, թե տղամարդիկ սեքսով ավելի հաճախ զբաղվում են 20-29 տարեկան հասակում: Հարաբերությունների մասնագետ- հետազոտող Թրեսի Քոքսը նշել է, որ սեռական կյանքն ավելի բուռն է լինում հարաբերությունների սկզբում, երբ ամեն ինչ նոր է սկսվում, և այն ժամանակ, երբ լավ են ճանաչում թե իրենց մարմինը, թե զուգընկերոջը, այսինքն՝ վերը նշված տարիքում: