Սիրիայում քիմիական հարձակումից հետո հայրը գտնում է կորած երեխային. տեսանյութ


12:58 , 28 օգոստոս, 2013

Սիրիայում քիմիական հարձակումից հետո հայրը գտնում է կորած երեխային. YouTube1in.am-ը գրում է.

Սիրիացի ակտիվիստները համացանցում տեղադրել են տեսանյութ, որը ներկայացնում է Դամասկոսի արվարձանը՝ քիմիական հարձակումից հետո, որի հետևանքով նրանց տվյալներով՝ զոհվել է ավելի քան 1300 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է The Washington Post-ը:

Տեսանյութում պատկերված է տղամարդու (որի անունը չի հաղորդվում) հանդիպումն իր երեխայի հետ, ում նա համարում էր կորած՝ քիմիական հարձակումից հետո:

YouTube-ում տեսանյութի տակ արաբերենով գրված գրառման մեջ նշվում է, որ շատ մարդիկ կորցրեցին իրենց երեխաներին և հարազատներին:

«Սա շատ հուզիչ հանդիպում է որդու հետ Զամալքայում այն բանից հետո, երբ նա կորցրել էր նրան քիմիական հարձակման ժամանակ»,- նշվում է գրառման մեջ: