Չի բացառվում, որ նույն Նիկոլի համաձայնությամբ գերիների վերադարձը կազմակերպվի այն բանից հետո, երբ վերջապես կկնքվի բաղձալի խաղաղության պայմանագիրը


17:28 , 25 մայիս, 2022

Ահա թե երբ կվերադառնան գերիները

Խոսելով գերիների հարցի վերաբերյալ՝ Նիկոլը խորհրդարանում հայտարարել է՝ գերեվարվածների հարցը քաղաքական պրոցեսների համար նախապայման դարնձնելուն ինքը դեմ է. հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել, դրանք առանձին հարց են, և հումանտիտար հարցերն առանց քաղաքական փոխկապակցվածության իրենք իրենցով ավելի մեծ կշիռ ու նշանակություն ունեն: «Ընդհակառակը՝ երբ որ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ ընդհակառակը՝ կնվազեցնենք»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Նիկոլի տրամաբանությունն, իհակե, «ֆենոմենալ» է: Հարց՝ ինչի՞ց է ենթադրվում, որ եթե գերիների հարցը դառնում է բացառապես հումանիտար հարց՝ զերծ քաղաքականությունից, ապա «կիրթ» Ալիև Իլհամը աճապարելու է հետ վերադարձնել տասնյակ հայ գերիներին իրենց տներ: Միշե՞լն է այդ մասին հուշել Նիկլոին, թե՞ Ալիևն է հասկացնել տվել իր սրտի ուզածը: Լա՛վ, Արցախը հանձնում էիք, գոնե դրա դիմաց մի քանի գերի հետ բերել տայիք՝ հեչ չէ սեփական PR-ի համար, որ երկրի ներսում գոնե ինչ-որ բան ունենայիք՝ ցույց տալու ու Արցախը ծախելն «արդարացնելու»: Թե՞ ոմանց թվում է՝ ժամանակից աշխարհն այնքան մարդասեր ու հայասեր է դարձել, որ հանուն Նիկոլի թրաշի միշելները պետք է վիզ դնեն ու Ալիևին ստիպեն գերիներին հետ վերադարձնել:

Բայց չի բացառվում, որ նույն Նիկոլի համաձայնությամբ գերիների վերադարձը կազմակերպխվի այն բանից հետո, երբ վերջապես կկնքվի բաղձալի խաղաղության պայմանագիրը՝ հավերժ թաղելով հայկական Ղարաբաղի հարցը: Ա՛յ այդ ժամանակ է, ըստ էության, լինելու գերիների հարցի լուծումը, որ Նիկոլն ինքն իրեն ինչ-որ բանով գոնե արդարացնի՝ հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնելով» ու հայտարարելով՝ վերջ թշնամանքին: