Դա ինձ չի խոչընդոտելու որպես ԱԺ պատգամավոր ծառայել ի շահ մեր պետության․ ՔՊ–ական Գայանե Եղիազարյանը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին


15:41 , 25 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում հրապարակված է Գայանե Եղիազարյանի կենսագրությունը, որը Անուշ Բեղլոյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո, ստանալու է  իշխող խմբակցության պատգամավորի մանդատ։

Կենսագրության մեջ նշված չէ, թե որտեղ է սովորել Գայանե Եղիազարյանը։ Tert.am-ը նրան հարցրեց, թե արդյոք, ըստ հրապարակած տվյալների, նա բարձրագույն կրթություն չի ստացել։
«Այո, ճիշտ է, իմ կենսագրությունը տեղադրված է ԿԸՀ համապատասխան բաժնում։ Իսկ դա ինձ ամենևին չի խոչնդոտել ծառայելու մեր հանրությանը թե՜ որպես ավագանու անդամ, չի խոչնդոտելու առավել ևս որպես ԱԺ պատգամավոր ծառայելու և գործելու ի շահ մեր պետության և քաղաքացիների»,–պատասխանեց Գայանե Եղիազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: