Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցով հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում. Ռուդենկո


14:15 , 25 մայիս, 2022

Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը։ Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Հուսով ենք, որ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: