5 սցենար՝ Ասադի ռեժիմը տապալելու համար. The Times


12:52 , 28 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Բրիտանական The Times թերթն անդրադարձել է սիրիական հակամարտությանն ու խնդրին ԱՄՆ-ի ռազմական միջամտության ցանկությանը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացրել է ռուսական InoPressa կայքը։

«Արևմտյան քաղաքական գործիչները ցանկանում են քաղաքացիներին համոզել, որ Սիրիա ներխուժելու դեպքում Մերձավոր Արևելքը չի հայտնվի քաոսի մեջ, ու Արևմուտքն էլ ավելի շատ չի ներքաշվի այդ հակամարտության մեջ»,-սկսում է հոդվածագիր Ռոջեր Բոյսը՝ նկատելով, որ գործողության տարբերակներից յուրաքանչյուրը լի է ռիսկերով։

«Սակայն Արևմուտքն ակնհայտորեն անգործ չի նստի։ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավարներն ընդգծել են, որ քիմիական զենքի կիրառման վրա աչք փակելը նշանակում է քաջալերել դրա կիրառումն ապագայում ու դատարկություն համարել միջազգային կոնվենցիաները»,-շարունակում է հոդվածագիրը, ում կարծիքով՝ Արևմուտքն այժմ ունի գործելու 5 հնարավոր տարբերակ։

1. Դիվանագիտություն՝ ուժի աջակցությամբ

Նախագահ Բաշար ալ-Ասադը բանակցություններ կսկսի միայն այն ժամանակ, երբ նրան ցույց տան, թե որքան սահմանափակ է իր ռազմական հզորությունը։

«Միայն ուժի կիրառման սպառնալիքը՝ կազմ-պատրաստ սպասող նավերը, որոնք կարող են ռմբակոծել Սիրիան, համոզեցին Ռուսաստանին ու Ասադին թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքը սպանության վայր»,-նկատում է հոդվածագիրը։

2. Հարվածներ ռազմական ենթակառուցվածքին, որը կապ ունի քիմիական հարձակման հետԵթե թևավոր հրթիռներով հարվածներ հասցվեն աէրոդրոմների ուղղությամբ, ապա Սիրիան ոչ միայն ավելի քիչ հնարավորություն կունենա գազով ռումբեր գցելու, այլև չի կարող ընդունել զինանոցը համալրելու նպատակով Ռուսաստանից ու Իրանից ժամանող ինքնաթիռները։

3. Գրավել այն օբյեկտները, որտեղ պահվում է քիմիական զենքը

Իրականում քիմիական զինանոցները ռմբակոծելը վտանգավոր է, քանի որ հսկիչները կարող են փախնել, ինչի դեպքում զենքը կհայտնվի «Ալ-Կաիդայի» դաշնակիցների ձեռքում։ Այս պարագայում միակ հուսալի տարբերակն է Սիրիայում տեղակայել արևմտյան հատուկջոկատայինների։

4. Հարվածել սիրիական ուղղաթիռներին, «Սկադ» հրթիռների դիրքերին ու ընդհանուր առմամբ քիմիական զենքի բոլոր պոտենցիալ կրողներինշ

Սակայն այս դեպքում ԱՄՆ-ն լիարժեք պատերազմի մեջ կներքաշվի՝ օգտագործելով բարձրտեխնոլոգիական սպառազինությունները։ 

5. Հարվածել անմիջապես Մահեր Ասադին՝ նախագահի եղբորը


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ