12:45 , 28 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Սիրիայում ռազմական ներխուժում սկսելու ԱՄՆ-ի կողմից հնչեցված հայտարարությունից հետո կտրուկ աճել են նավթի գները: Ասիական բորսաների ինդեքսները շարունակում են ընկնել:
Նյու Յորքի ապրանքային բորսայում տեխասյան նավթի մեկ բարելի գինը բարձրացել է 2,9%-ով՝ հասնելով 111 դոլար 38 ցենտի: Bloomberg-ը նշում է, որ սա վերջին երկու ամսում գրանցված նավթի գնի ամենամեծ բարձրացումն էր:
Brent ապրանքանիշի նավթի գինը աճել է 2,4%-ով՝ հասնելով 117 դոլար 2 ցենտի: Փորձագետները նշում են, որ աճելու են նաև վառելիքի և բնական գազի գները: Ֆրանսիական Societe Generale բանկային խմբի վերլուծաբանները գտնում են, որ Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու դեպքում նավթի գներն ավելի կբարձրանան:
Ըստ նրանց՝ Brent ապրանքանիշի նավթի գինը կարող է հասնել 150 դոլարի: Եթե Սիրիայի վրա հարձակումը չազդի նավթարդյունաբերական ուղիների վրա, ապա նավթի գինը մոտ օրերս կարող է հասնել 125 դոլարի: