Խորհրդարանը շարունակում է աշխատանքը․ ուղիղ


10:56 , 25 մայիս, 2022

ԱԺ–ն շարունակում է աշխատանքները, խորհրդարանը ավարտել է նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը, այսպիսով քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:

Քվեարկության դրվող նախագծերի թվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է արգելել կանխիկ եղանակով խաղադրույքների կատարումը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նախագիծը և այլ օրենսդրական նախաձեռնություններ: