12:33 , 28 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
The Telegraph-ի հավաստիացմամբ՝ «Տոտենհեմ»-ը վերջնական համաձայնություն կտա կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ «Ռեալ» տեղափոպության հարցում միայն այն բանից հետո, երբ լոնդոնյան թիմի կազմը համալրի «Ռոմա»-ի կիսապաշտպան Էրիկ Լամելան:
Հռոմեական թիմն իր հերթին չի շտապում բաժանվել Արգենտինայի ընտրանու 21-ամյա խաղացողից, քանի որ դեռևս համաձայնության չի եկել «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Ադամ Լյայիչի տրանսֆերի հարցում:
Հիշեցնենք, որ Բեյլի տեղափոխության արժեքը կազմում է 100 մլն եվրո, Լամելայինը՝ 35 մլն ֆունտ, իսկ Լյայիչինը՝ 10 մլն եվրո:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Բեյլը «Ռեալ»-ի կազմը կհամալրի «Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումից հետո: