ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են. Շոյգու


20:33 , 24 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են, Մոսկվան նրանց կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մենք գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Անթաքույց սպառնալիքներ են, շանտաժ։ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը», - ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է Շոյգուն:

Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունները։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։