Որքան տարածք է գրավել Ռուսաստանը. Forbes


18:56 , 24 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի ավելի քան 20%-ը, հաշվարկել է Forbes-ը։

 Հրատարակության համաձայն՝ այժմ ռուսական իշխանության տակ է գտնվում ուկրաինական տարածքի մոտավորապես 125 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ դրանք Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Խերսոնի, Զապորոժիեի շրջանների և Ղրիմի հատվածներն են։

 Կիևի, Չեռնիգովի, Սումիի, Նիկոլաևի և Ժիտոմիրի շրջանները ազատագրվել են։

Ուկրաինայի ամբողջ տարածքը կազմում է 603 548 քառակուսի կիլոմետր։