13:15 , 28 օգոստոս, 2013Եթե մենք դիտարկենք լեզուն որպես մի շրջանակ, որում կան հստակ հասկացություններ, ապա պարզ կդառնա, որ գոյություն չունեն բացարձակապես իրար նման անգամ երկու շրջանակներ, որոնք կունենային իմաստների նույն ծաղկաբույլը: Աշխարհի բոլոր լեզուներում կա «ջուր» բառը, բայց ոչ բոլոր լեզուներն ունեն «մելանխոլիական նոստալգիա մի բանի կապակցությամբ, ինչ դեռ մինչև վերջ չի անցել» երևույթը բնութագրող բառ:
Միշտ հետաքրքիր է ուսումնասիրել այդ շրջանակների այն մասերը, որտեղ լեզուները չեն հատվում, չեն համընկնում իրար հետ: Ստորև ներկայացված են բառեր, որոնք հնարավոր չէ թարգմանել, մեկ բառով դրանց ամբողջ իմաստն արտահայտել որևէ այլ լեզվով:

1. Nehrotit to
Այս տարածված չեխական արտահայտությունը տառացի նշանակում է «չբարդացնել իրավիճակը»: Իմաստով այդ բառը համարժեք է «ուսերը թափ տալու» ժեստին և այն օգտագործվում է ցույց տալու համար, որ մարդը չի մտահոգվում ինչ-որ մանրուքից:
Ընդ որում, արտահայտությունն ունի մի քիչ հեգնական և արհեստական լրջության երանգ:
2. Je l’ai câlissée là
Այս արտահայտությունը ֆրանսերենի քվեբեքյան բարբառից է: «Խզել հարաբերությունները սիրելիի հետ»-ը ֆրանսերենում հնչում է հետևյալ կերպ՝ «casser avec quelqu’un»: Իսկ «Calisse»-ը քվեբեքյան շատ թունդ հայհոյանք է:
Եթե փոխարինեք «casser» բառը «calisse»-ով, ապա կստացվի «Je l’ai câlissée là», որն ունի «Ես բաժանվել եմ նրանից և շատ եմ տառապում» իմաստը, բայց, դե ֆակտո, այն շատ կոպիտ և վիրավորական արտահայտություն է:
3. Sisu
Այս ֆիննական բառը երկու իմաստ ունի: Առաջինը` «տոկունություն, համարձակություն, հաստատակամություն», երկրորդը՝ «դժվարությունները հաղթահարելու վճռականություն»: Այս հասկացողությունը հնարավոր չէ թարգմանել և ըստ ֆինների` բնութագրում է իրենց ազգային յուրահատկությունը:
4. Aus dem nähkästchen reden
Այս արտահայտությունը գերմաներենից տառացի թարգմանվում է «կարի մեքենայի արկղիկից դուրս հանած»: Դա օգտարգործում են, երբ ինչ-որ մեկը բամբասում է ընկերների հետ ընտանեկան գործերից: Ի՜նչ հիասքանչ է: Ես պատրկերացնում եմ ինչ-որ տատիկի այդպես խոսելիս:
5. Hygge
Համարվում է, որ այս բառը դանիական մշակույթի կենտրոնական հասկացություններից մեկն է խորհրդանշում և հաճախ թարգմավում է որպես «հարմարավետություն»: Բայց այն նաև բազմաթիվ այլ նշանակություններ ունի: Այն նկարագրում է կյանքը հեշտ և լավ ապրելու, առօրյա գործերից հաճույք ստանալու ցանկությունը:
«Այս տարօրինակ դանիացիք» գրքում ասվում է.
«Hygge նշանակում է մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ: Դա ինտիմ մթնոլորտ ստեղծելու արվեստն է, դա ընկերության զգացումն է, տոնական տրամադրությունը և լիարժեք բավարարվածությունը և ընդ որում, այդ բոլորը միաժամանակ»:
6. Treppenwitz
«Treppenwitz» բառը գերմաներենից տառացի թարգմանվում է «տափակ սրամտություն», այսինքն` սրամիտ պատասխան, որը եկել է Ձեր մտքին, բայց արդեն ուշ է պատասխանելու համար: Ֆրանսերենում նույնպես կա նույն երևույթը բնութագրող բառ՝ «l’esprit d’escalier»:
7. Fremdschämen
Գերմանացիները իրական վարպետ են տարբեր յուրահատուկ իրադրությունների համար բառեր հորինելու հարցում:
Այս բառը նշանակում է մի մարդու ամաչելը, ով ամաչում է նրանից, որ տեսնում է այլ մարդու ամաչելը:
Եթե Դուք կարծում էիք, որ միակ մարդն եք, որ այդպիսի բան է զգացել, ապա Ձեզ համար հաճելի կլինի իմանալ, որ լեզվում նույնիսկ հատուկ բառ գոյություն ունի այդ զգացողությունը նկարագրելու համար:
8. Ayurnamat
Էսկիմոսների լեզվով «ayurnamat»-ը նշանակում է «ֆիլիսոփայություն, ըստ որի` ոչ մի իմաստ չկա անհանգստանալ այն բաների մասին, որոնք հնարավոր չէ փոխել»: Այն արտահայտում է հետևյալ իմաստը. «Դա արդեն տեղի է ունեցել: Ոչինչ չես կարող անել: Կհաջողվի հաջորդ անգամ»:
9. Donaldkacsázás
Այս նորաբանությունը կարելի տառացի թարգմանել իբրև «դոնալդ-դաքերություն»: Նշանակում է շրջել տան մեջ վերնաշապիկով, բայց առանց տաբատի: Դիսնեյի կերպարի այս առանձնահատկությունն այնքան է ամրապնդվել հունգարական խմբակային անգիտակցականում, որ նույնիսկ հատուկ բառ է ստեղծվել դրա համար:
10. Saudade
Այս բառի թարգմանությունը միշտ վեճեր է առաջացրել, իսկ այն նշանակում է թախծել կամ նոստալգիա զգալ այն մարդու պատճառով, ում Դուք սիրում եք: Բայց նոստալգիան այս դեպքում ունի անփոխարինելի երանգ, որը հնարավոր չէ թարգմանել այլ լեզվով: Ոմանք այն նկարագրում են որպես «անդադար տխրություն այն բանի պատճառով, ինչ որ չկա և չի կարող լինել»: Ամբողջովին փոխանցել այս բառի երանգն անհնար է: Բրազիլիայում Saudade օրը նշում են հունվարի 30-ին: