12:20 , 28 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել բնակչության առավել աղքատ խավին էժան սնունդով ապահովելու համար ավելի քան 18 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ օրինագծին: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օրենսդիրների կարծիքով, փաստաթուղթը պետք է դառնա սովի դեմ պայքարի գործիքներից մեկը, քանի որ թերսնումից տառապում է Հնդկաստանի բնակչության մեծամասնությունը։
Եթե օրենքը հաստատվի խորհրդարանի վերին պալատի կողմից, այն կմտնի ուժի մեջ: Ըստ փաստաթղթի՝ հնդիկ ժողովրդի մոտ 70 %-ը պետք է ստանա էժան բրինձ և հացահատիկ։