Պատիվ եմ ունեցել ՀՀ վաստակավոր արտիստի կոչումս ստանալ Սերժ Սարգսյանից. Ռազմիկ Ամյան


13:22 , 24 մայիս, 2022

Երգիչ Ռազմիկ Ամյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկար ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Պատիվ եմ ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ կոչումս ստանալու անկախ Հայաստանի պետականաշինության վաստակավոր գործիչ, Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի օրոք և ձեռամբ»: