Ծնվել է երգչուհի Լուսինայի և Գառնիկի առաջնեկը


12:03 , 28 օգոստոս, 2013

Esyes.am-ը գրում է.

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր՝ երգչուհի Լուսինայի  և ՀՀ նախագահական նստավայրի ադմինիստրատիվ բաժնի աշխատակից Գառնիկ Առաքելյանի ամուսնությանը esyes.am-ն արդեն անդրադարձել է:

Ամուսնությունից 1 տարի անց զույնգն ուրախանալու լավ առիթ ունի. երիտասարդ ամուսիններն իրենց ընտանիքը համալրեցին առաջնեկով:

Լուսինայի ծննդաբերության մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց նաև նրա պրոդյուսեր Սևակ Մարջանյանը. այլ մանրամասներ հաղորդելու համար նա չափազանց զբաղված էր:

Մեր աղբյուրները հայտնում են, որ փոքրիկը ծնվել է օգոստոսի 26-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ամուսինների անդրանիկ զավակն աղջիկ է՝ 2 կգ 940 գրամ քաշով և 47 սմ հասակով:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ