11:51 , 28 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանի հետ հետ մենք չլուծվող հարցեր չունենք: Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հանդիպմանը:
«Ես Հայաստանում եմ, բարեկամական երկրում, որի հետ մենք չլուծվող հարցեր չունենք: Հիացած եմ Ձեր երկրի մարդկանցով, պատրաստվում եմ լինել ոչ միայն տեսարժան վայրերում, այլև այցելել մարզեր, ծանոթանալ մարդկանց հետ»,-նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նշել է դեսպանը:
«Սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ երկար ճանապարհ ենք անցել, ունենք ստորագրված ռազմավարական փաստաթղթեր, որոնք մեծապես նպաստում են համատեղ զարգացմանը»,-իր խոսքում նշել է նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ