Ռեալը նոր պայմանագիր կառաջարկի Ռոդրիգոյին


00:19 , 24 մայիս, 2022

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» հարձակվող Ռոդրիգոյին կառաջարկի նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը մոտ ժամանակներս բանակցություններ կսկսի 21-ամյա բրազիլացու գործակալի հետ։ Ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։