Մահվան դեպք` խաղադաշտում


11:57 , 28 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Արգենտինայի «Լաֆերերե» ակումբի հարձակվող Հեկտոր Սանաբրիան մահացել է երրորդ դիվիզիոնի առաջնության խաղի ժամանակ: Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Հինգշաբթի լրանալու էր Սանաբրիայի 28 տարեկանը:

Ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը խաղի 29-րդ րոպեին: Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել նրան հիավանդանոց: Սակայն Սանաբրիայի կյանքը փրկել չի հաջողվել:

Հանդիպման գլխավոր մրցավարը հայտնել է, որ հարձակվողը չի մասնակցել որևէ ուժային պայքարի կամ բախվել մեկ այլ ֆուտբոլիստի հետ, ինչը կարող էր հանգեցնել գիտակցության կորստի:

Արգենտինայի առաջնության առաջիկա բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ: