Թուրքիան մտադիր չէ ներքաշվել «Ուկրաինայի շուրջ շոուի» մեջ. Էրդողան


22:16 , 23 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

Թուրքիան մտադիր չէ ներքաշվել «Ուկրաինայի շուրջ շոուի» մեջ, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են, ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք հստակ և խիզախորեն Ռուսաստանին հայտնել ենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ: Բայց մենք մտադիր չենք ներքաշվել այս շոուի մեջ, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են բոլոր հարթություններում»,- ասել է Էրդողանը։