Հրապարակվել է, թե ովքեր են Ադրբեջանի հետ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում


20:28 , 23 մայիս, 2022

Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման տեքստում: