Հրաչիկն ուզում է համոզել, որ թուրքի կողմից Հայաստանի ու Արցախի անարյուն կլանումը շատ ավելի հաճելի պրոցես կլինի, քան դրան դիմադրելն ու զուր տեղը բռնության ենթարկվելը


17:11 , 23 մայիս, 2022

Հրաչիկի «խաղաղության դարաշրջանը»

Մեկնաբանելով բրյուսելյան խայտառակությունը՝ դեմքի երջանիկ արտահայտությամբ աներձագ Հրաչը հայտարարել է՝ լավ ճանապարհով ենք գնում: «Էն ագրեսիան, որը կար, պատերազմ, փոխարինվում է երկխոսությամբ, իրար հետ խոսելով, և կարծում եմ, որ որքան շատ լինեն նման հանդիպումներն, այնքան մեզ օգուտ կլինի դրանից»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլի աներձագը լրագրողի հետ զրույցում:

Ինչպես հայտնի է, Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու կողմերին՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման հարցում։ Հիմա, փաստորեն, հայկական կողմի նախապատրաստության մեկնարկի նոր փուլը (գերեզմանային խաղաղության անայլընտրանքայնության մասին պատերազմի ավարտից ի վեր խոսվում է տարբեր ՔՊ-ակաների ու օլիգարխների բերանով) տրվում է անձամբ աներձագ Հրաչիկի շուրթերով՝ «սաղ լավա, տոչնիա» տրամաբանությամբ՝ համեմված «բա հո պատերազմ չե՞նք անելու» բովանդակությամբ:

Անվերջ զիջումներին ու կապիտուլյացիային որպես այլընտրանք մատուցվող պատերազմի մասին լոլոներն այս փուլում է՛լ ավելի են ահագնանալու նախ՝ այն պատճառով, որ նման առաքելություն է հանձն առել Նիկոլն Եվրոպայում, ապա՝ խնդիր է դրված թևաթափ անելու հանրությանն ու սպանել հայրենասիրական առողջ մղումները՝ պատերազմի նկատմամբ վախ սերմանելով, կատարելով կոնկրետ թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգը:

Հիմա Հրաչիկը ուզում է համոզել, որ թուրքի կողմից Հայաստանի ու Արցախի անարյուն կլանումը շատ ավելի հաճելի պրոցես կլինի, քան դրան դիմադրելն ու զուր տեղը բռնության ենթարկվելը: Իր տեսանկյունից, իհարկե, Հրաչիկը ճիշտ է. ցանկացած դիմադրություն նախևառաջ ենթադրելու է Նիկոլի հեռացում, ինչն ինքնաբերաբար հանգեցնելու է հրաչիկների կարյերայի կրախին: Հետևաբար՝ հրաչիկների ինչի՞ն են պետք Արցախն ու Հայաստանն այն դեպքում, երբ իրենց միակ սրբությունը փողն է՝ շատ փողը, որը ձեռք բերելու համար էլ հարկավոր է իշխանություն, որն իրենց տալիս է Նիկոլը:

Ի՞նչ է մնում հանրությանը: Հանրությունից պահանջվում է չկորցնել սթափ դատողությունն ու չտրվել հրաչիկների քարոզչությանը: Նիկոլի հեռացումը վաղուց համազգային խնդիր է դարձել, և այդ հարցում ընդդիմութանը պետք է օգնի սթափվող հանրությունը՝ վիժեցնելու Հայաստանի էրմենիսթանացումն, իսկ ապագայում՝ նաև ցեղասպանությունը: