«Հայկ Հայրապետյանը բնապահպանության նախարարի ազգականն էր. Ծնողների համար էլ է մութ, թե ինչու Հայկը այդպես վարվեց»


11:39 , 28 օգոստոս, 2013

Galatv.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը, ով օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի վեցերորդ հարկից ցած էր ներտվել եւ տեղում մահացել, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ազգականն էր: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է Հայկ Հայրապետյանի գյուղի գյուղապետ, Կոտայքի մարզի, Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը:

«Հեռու բարեկամություն կա, մոր կողմից: Հայկի մայրը բնապահպանության նախարարի բարեկամուհին է»,-ասել է Նորիկ Մովսիսյանը: Նա նաեւ նշել է, որ դեպքից հետո բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այցելել է Արզական համայնք: «Նախարարը այցելել է, հոգեհանգստի արարողությանն է եղել, թաղման արարողությանը»:

Գյուղապետը նշել է, որ առ այսօր իրենց համար չբացահայտված է մնում, թե ինչու՞ Հայկը գնաց նման քայլի: «Ոչ մի բան չկա, որ գոնե դրա հիմքով գնան, խոսում են, թե աղջիկն է պատճառը, բայց դրանք զուտ խոսակցություններ են: Չեմ կարծում, որ աղջկա պատճառով նա նման քայլի գնար: Ի՞նչ պետք է ասեր աղջիկը, որ գնար իրան… ես չեմ կարող պատկերացնել: Մի խոսքով առեղծված է, դա չբացահայտված բան է»,-մեզ հետ զրույցում ասել է Նորիկ Մովսիսյանը:

Գյուղապետը նաեւ հայտնել է, որ ինքը տեղյակ չէ, թե քննիչներ այցելել են արդյոք Արզական համայնք եւ իրականացրել հարցաքննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ