11:20 , 28 օգոստոս, 2013Սարալանջի փողոցի Սարի թաղի հատվածը դարձել է նոր տեխնիկայի փորձարկման մի վայր: Ամեն տան դիմաց մի հետիոտնի անցում է գծած, ամբողջ ճանապարհը լիքն է հարյուրավոր «ցցուն» դիտահորերով և արագության նվազեցման «բուգարոկներով»…
Տո խելոք ճարտարապետներ, շինարարներ, քաղաքաշինարարներ, երբ նախագծում, կառուցում էիք` մայթեր նախատեսեիք, որոշ տեղերում ստորգետնյա կամ վերգետնյա անցուղիներ նախատեսեիք, սարքեիք…Դրա համար հատուկ խե՞լք էր պետք... Մասնագե՞տ եք, թե՞ թարս աճած խիար...
Չնայած հիմա էլ ուշ չէ վերգետնյա մի քանի անցումներ կառուցել: Այլապես այդտեղով երթևեկելը գնալով դառնում է վտանգավոր թե՛ մեքենաների, թե՛ վարորդների համար:
Այդ ճանապարհը գրեթե սկսել է չծառայել իր նպատակին…