19:06 , 28 օգոստոս, 2013
Եթե չհարգեն իմաստուններին, ժողովրդի մեջ վեճեր չեն լինի: Եթե չգնահատեն հազվագյուտ իրերը, մարդկանց մեջ գողեր չեն լինի: Եթե ցույց չտրվեն նախանձը շարժող բաներ, մարդկանց սրտերը չեն հուզվի: Կատարյալ իմաստունը, երկիրը կառավարելով, հպատակների սրտերը դատարկում է, ստամոքսները՝ լցնում: Նա թուլացնում է մարդկանց կամքը, իսկ ոսկորն՝ ամրացնում: Նա ձգտում է այն բանին, որ մարդկանց մեջ չլինեն գիտելիք ու կրքեր, իսկ գիտելիքներ ունեցողը չէր հանդգնի գործել: Անգործության իրագործումը միշտ բերում է հանգիստ: