Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին հայտնվել է Կաննի կարմիր գորգին


23:56 , 21 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

54-ամյա թոփ-մոդել և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին, ներկայացել է Կաննում «Վշտի եռանկյունին» ֆիլմի պրեմիերային։

Կառլա Բրունին կարմիր գորգի վրայով անցնելու համար ընտրել է ֆրանսիական Celine նորաձեւության տան ներքնազգեստից ոգեշնչված զգեստ։ Ֆրանսիայի նախկին առաջին տիկինն իր կերպարը լրացրել է զարդերով՝ վզնոց, թեւնոց և թանկարժեք քարերով մատանի։

54-ամյա թոփ-մոդելի մազերն արձակված էին, իսկ դեմքը շպարված էր աչքերի շեշտադրմամբ։