«Առանց թուրքի Հայաստան» ակցիայի շրջանակներում՝ ֆլեշմոբ իրականացվեց նաև Երևանի Պետական Համալսարանում (Video)


20:31 , 20 մայիս, 2022

Pastinfo.am-ը գրում է.

«Առանց թուրքի Հայաստան» կարգախոսով բուհերում իրականացվող ֆլեշմոբի շրջանակներում ակցիա է իրականացվել նաեւ Երևանի Պետական Համալսարանում։

«Ֆրանսիայի հրապարակից եկել եմ ասելու, որ առանց թուրքի Հայաստան և Արցախ լինելու է»,- ասում է Արցախի դրոշով ԵՊՀ լսարաններ մուտք գործած ակցիայի մասնակիցը, որին ծափողջույներով ու համաձայնությամբ են պատասխանում այդ պահին լսարանում դասապրոցեսին մասնակցող ուսանողները։