Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել ու չի մերժել․ ԱԳՆ պատասխանը Ալիևին


18:39 , 19 մայիս, 2022

Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Երևանը երկու անգամ չեղարկել է համաձայնեցված հանդիպումները սահմանազատման ու սահմանի անվտանգության հարցով։ Պաշտոնական Երևանի այդ քայլը Ալիևն անպատասխանատու էր որակել։