Կալանավորվել է Մխիթար Գալեյանի հորեղբայրը, իսկ հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ արձակվեց․ Նաիրա Զոհրաբյան


21:43 , 18 մայիս, 2022

Հենց նոր ՀՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։
Զոհված զինվորների ծնողները հենց այս պահին շրջափակել են զինվորական քննչական գլխավոր վարչության բոլոր մուտքերը, որպեսզի չկարողանան Արթուր Գալեյանին տանել։
Իսկ Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ արձակվեց։
Անթույլատրելի է ծնողներին միայնակ թողնելը։