Մատղաշ վարազի սերը


14:57 , 18 մայիս, 2022
ՔՊ-ական պատգամավորներն, առիթը բաց չթողնելով, շարունակում են սեր խոստովանել Ոստիկանությանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում վայրի վարազի արտաքինով Ալեքսանյան Վահագը, գովաբանելով ոստիկաններին ու նրանց կողմից այս օրերին բողոքի ակցիաների մասնակիցների հանդեպ դրսևորված վերաբերմունքը, հավաստիացրել է, որ իր ձեռքի տակ կա ներքին օգտագործման քաղաքական հարցումների մի թուղթ, եզրակացություն, որը փաստում է՝ Ոստիկանության վարկանիշն ահռելի աճ է գրանցել: Ընդ որում՝ ՔՊ-ի Վահագի խոսքից պարզ է դարձել, որ ոչ թե ոստիկաններն են ցուցարարներին հետապնդում ու ուժ կիրառում նրանց նկատմամբ, այլ ասենք պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ոստիկանների:

Վահագն, իհարկե, Ոստիկանության ֆանատն է, այս առումով ոչիչն չես ասի,սակայն տրագիկոմեդիան այս սիրային պատմության մեջ այն է, որ սեփական զգացմունքները, փաստորեն, սա հասարակության վրա է թղթով պրոյեկտում, իսկ թե ինչ թուղթ է դա կամ որտեղ է գտնվում, հայտնի չէ:

Չի էլ դառնա, քանի որ կա՛մ այն ուղղակի չկա, կա՛մ արհեստածին է՝ Նիկոլի աուտոթրենինգի շրջանակներում:

Ասենք որ նման պնդումներ են անում որոշ ՔՊ-ական վայրիներ, ի՞նչ են մտածում էլի, հավատալո՞ւ են իրենց: Առանց այն էլ Ոստիկանությունը գրեթե երբեք հասարակության շրջանում մի մեծ վարկանիշ չի ունեցել, իսկ հիմա, երբ բացահատ բռնությամբ իրականացնում են նույնքան բացահայտ քաղաքական պատվեր, երկնագույն պատրանքներ ունենալն այդ իմաստով ուղղակի տխմարություն է: Եթե վարկանիշը բարձրացելել է, ապա միայն վայրի վարազների շրջանում. եթե նրանք չլինեն, վարազներն ուղղակի վարի կգնան, իսկ վարազներն ապրել են ուզում. մատղաշ են:

Մատղաշ են, բայց՝ արդեն փչացած: