09:53 , 28 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Ռութ և Հարոլդ Կնեպկեներ զույգը 65 տարի միասին կյանքից հետո մահացել են 11 ժամվա տարբերությամբ։
Այդ մասին գրում է ամերիկյան ABC News գործակալությունը։ Հարոլդ Կնեպկեն մահացել է օգոստոսի 11-ին առավոտյան 7:30-ին 91 տարեկանում, որից հետո արդեն նույն օրը երեկոյան 18:30-ն մահացել է Ռութը՝ 89 տարեկանում։
65 տարի միասին ապրած զույգը միմյանց հանդիպել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Կնեպկեները պատրաստվում էին իրենց համատեղ կյանքի 66 ամյակը նշել օգոստոսի 20-ին, սակայն ամսվա սկզբում առողջական խնդիրներ էին նկատվել Հարոլդի մոտ, ով տեղափոխվել էր հոսպիտալ։
Կնեպկեներն ունեցել են 6 երեխա ու 14 թոռ։
