ԱՄՆ-ում դելֆինների զանգվածային ոչնչացման պատճառը հավանաբար եղել է վիրուսը. գիտնականներ


09:45 , 28 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի արևելյան ափին դելֆինների զանգվածային ոչնչացման պատճառը ամենայն հավանականությամբ եղել է մորբիլի վիրուսը, որը պատկանում է նույն խմբին, ինչ մարդկանց մոտ հանդիպող կորի վիրուսը: Նման եզրակացության են եկել Օվկիանոսների և մթնոլորտային հետազոտությունների ԱՄՆ ազգային վարչության գիտնականները:

Վերջին 2 ամիսներին Նյու Յորք, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ և Վիրջինիա նահանգների ափերում հայտնաբերվել են ավելի քան 330 սատկած դելֆիններ: Այդ թիվը մի քանի անգամ գերազանցում է միջին տարեկան ցուցանիշը և համարվում է առավելագույն բարձր վերջին 26 տարում: Ողջ 2012 թվականի ընթացքում հայտնաբերվել է ափ նետված 111 դելֆին:

Մասնագետները նշում են, որ չեն կարող կանխել վիրուսի տարածումը, քանի որ պատվաստանյութ չունեն: