Երևանում անհնազանդության ակցիաներ են, բերման է ենթարկվել 277 ցուցարար (Video)


09:25 , 18 մայիս, 2022

Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 277 ցուցարար։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանությունից։

Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։