Արմեն Աշոտյանը բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկվեց Կասկադի մայթեզրից


10:38 , 18 մայիս, 2022
168.am-ը գրում է․

Քիչ առաջ Կասկադի մերձակայքից՝ մայթեզրից, երբ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկանում էին ցայտաղբյուրից ջուր խմել, բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարները, այդ թվում Արմեն Աշոտյանը, ում կարմիր և սև բերետավորները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին։

Այս պահին դեռ հայտնի չէ՝ ոստիկանության որ բաժին են տեղափոխել նրանց։