Բելառուսցի կինը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել Լուկաշենկոյին վիրավորելու համար


23:19 , 17 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Բելառուսում Բերեզինո քաղաքի 56-ամյա բնակչուհին դատապարտվել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, մի շարք պաշտոնյաների և դատախազին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է БЕЛТА -ն՝ հղում անելով Մինսկի մարզի դատախազության տեղեկատվական ծառայությանը։

Աղբյուրի համաձայն՝ 2020 և 2021 թվականներին բելառուսցի մի կին Telegram-ում մեկնաբանություններ է գրել բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարների տակ, որոնք պարունակել են «նվաստացուցիչ, ոչ նորմատիվ և անպարկեշտ արտահայտության ձև` նախագահին բացասաբար գնահատող»։ Կինը նման հայտարարություններ է հրապարակել նաև պետական այլ պաշտոնյաների և ուժային կառույցների ներկայացուցչի հասցեին։

Դատարանը կնոջը դատապարտել է մեկ տարվա ազատազրկման։ Դատարանի որոշմամբ դատապարտյալից հօգուտ պետության առգրավվել է բջջային հեռախոս։ Այս պահին վճիռն օրինական ուժի մեջ չի մտել։