Ինչպես պատահեց, որ ադրբեջանական արմատներով այս լոքոնը հայտնվեց բեմերում ու հեռուստաշոուներում, սերիալներում՝ հնարավորություն ստանալով պղծել երիտասարդ սերունդը


18:59 , 17 մայիս, 2022

Ադրբեջանական հետախուզությունը՝ գործողության մեջ

Իշխանափոխությունից հետո Հայաստանի առաջատար բառիգներից մեկի վերածված (ըստ օդում կախված լուրերի…) կոլոտ Հովոն, պարզվում է, նամակ գրել էլ գիտի. մի բաց նամակ է հրապարակել՝ ընդդիմությանը մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի համար:

Որպեսզի պարզ լինի, թե ինչ այլանդակության հետ գործ ունենք, մեջբերենք մի փոքր հատված «Յաշմայի» նվիրյալի խեղկատակությունից. «Ասում եք, թե դուրս եք եկել պայքարի, որպեսզի հային փրկեք թուրքից՝ այդ նույն հային թշնամաբար ծեծելով, հայհոյելով, ահաբեկելով, կաշառելով ու անարգելով»։

Այս տողերը բավական են՝ հասկանալու, թե ինչո՞ւ է սեփական կարճ հասակից վեր թռչելու փորձ կատարել սերունդներ այլասերած այս տիզը. նրան անհանգստացնում է ընդդիմադիրների հակաթուրքական օրակարգը:

Փաստորեն՝ «Յաշման» այնքան էլ էլիտար զորամիավորում չէ, քանի որ եթե այդպիսին լիներ, ապա տառապունկա Հովոյին վաղուց «սպիսատ» էին արել իրենց շարքերից՝ բացառելով թյուրիմածության հայտնվելը Հասանով Զաքիրի ենթակայության ներքո: Վերցնել ու նիկոլական բարքերը, որոնք գործի են դրվում ցուցարարների դեմ, վերագրել ընդդիմությանն այն դեպքում, երբ մեծագույն ցանկության դեպքում անգամ նրանք հնարավորություն չունեն՝ այդ ամենն անելու, ուղղակի շանտղություն է (առավել համապատասխան եզրույթից խուսափում ենք՝ չդատվելու համար): Բայց անգամ դրան Հովոն մասսայաբար գնացել է՝ ի փառս ադրբեջանական զինվորականության. մարդու մոտ հայրենասիրությունն այդպես է արտահայտվում, ի՞նչ կարող ես անել, չէ՞ որ ամեն մեկն իր հայրենիքն ունի այս աշխարհում: Հովոյինն էլ Ադրբեջանն է:
Իսկ թե ինչպես պատահեց, որ ադրբեջանական արմատներով այս լոքոնը հայտնվեց բեմերում ու հեռուստաշոուներում, սերիալներում՝ հնարավորություն ստանալով պղծել երիտասարդ սերունդը, առանձին քննարկման թեմա է:

Փաստորեն՝ ադրբեջանական «ռազվեդկան» կարողանում է ճիշտ քողակվել ու ճիշտ ժամանակին ինքնաբացահայտվել: