Նոր ռեկորդը՝ ի հիշատակ հերոսացած տղաների (Video)


15:50 , 17 մայիս, 2022
Մայիսի 17-ին Գինեսի բազմակի ռեկորդակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել, որի թույլտվությունը պաշտոնապես հաստատվել է կառույցի կողմից։ Յուրին այս անգամ ատամներով տեղաշարժել է տոննա քաշով բեռնատար։ Նոր ռեկորդը նվիրվել է մայիսյան հաղթանակներին ու հերոսացած տղաների հիշատակին։