ԱՄՆ-ն ու դաշնակիցները նախապատրաստում են Սիրիայի ռմբակոծման գրաֆիկը


12:10 , 28 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներն ու դաշնակից պետություններն արդեն որոշում են, թե երբ և ինչպես առաջին հարվածը հասցնել Սիրիային. դա կարող է տեղի ունենալ այս հինգշաբթի, գրում է Газета-ն՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքին։
Արևմտյան մյուս ԶԼՄ-ները հարձակման հստակ ժամկետ չեն նշում, սակայն ևս ենթադրում են, որ նախագահ Բաշար Ալ Ասադի ռեժիմի պատժման ակցիան տեղի կունենա մոտ օրերը։
Լավատեղյակ աղբյուրը NBC-ին հայտնել է, որ որպես թիրախ ընտրվել են հրամանատարային բունկերները, աէրոդրոմներն ու հրետանային դիրքերը։ Այնուհանդերձ Reuters-ն իր հերթին հայտնում է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու Լոնդոնը Սիրիային հարվածելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չեն կայացրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ