«Հայկական ժամանակ». ՀՀ նոր գլխավոր դատախազի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի վերջին


08:14 , 28 օգոստոս, 2013

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը։ Հովսեփյանն արդեն տևական ժամանակ է, պատրաստվում է իր հեռացմանը. պաշտոնազրկությունից հետո ավելորդ խնդիրներ չունենալու համար։

ՀՀ գործող օրենսդրության համաձայն, Սերժ Սարգսյանն իհարկե կարող է երկրորդ անգամ Հովսեփյանին առաջադրել նույն պաշտոնում, իշխանական շրջանակներում, սակայն, տևական ժամանակ է, ՀՀ գլխավոր դատախազի բոլորովին այլ թեկնածուների անուններ են շրջանառվում և Գառնիկիչի վերընտրությունը գոնե այս պահին գրեթե անհնար է գնահատվում։ Բայց պաշտոնապես երկրի գլխավոր դատախազի անունը հայտնի կդառնա միայն սեպտեմբերի վերջին, երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ին կներկայացնի նրա անունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: