08:07 , 28 օգոստոս, 2013
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը նշում է իր անկախության օրը, և, ավանդաբար, Հայաստանից մեծ թվով մարդիկ են մեկնում տոնակատարություններին մասնակցելու։ Այս անգամ, մեր տեղեկություններով, Արցախ մեկնող պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, ով ոչ միայն տոնական միջոցառումներին կմասնակցի, այլև զինվորական «կամուֆլյաժով» կմեկնի առաջին գիծ, կմտնի խրամատներ։
ԼՂ անկախության օրը ՀՀ վարչապետը զինվորական «կամուֆլյաժով» կմեկնի առաջին գիծ, կմտնի խրամատներ։
Սա վկայում է, որ մեր հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ վարչապետի PR-ով լրջորեն են սկսել զբաղվել, համապատասխանում է իրականությանը։ Իսկ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք հայկական նորակառույց եկեղեցու օրհնման արարողությանը, ինչպես նաև ՌԴ իշխանությունների հետ հանդիպումներ կունենա։ Ի դեպ, Մոսկվայի հայկական թեմն ամեն ինչ անում է, որ հայկական եկեղեցու հանդիսավոր բացմանը մասնակցի նաև Վլադիմիր Պուտինը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: