Աննա Հակոբյանի ադրբեջանական գաստրոլները՝ Քյավառում


22:01 , 16 մայիս, 2022

Աննա Հակոբյանի ադրբեջանական գաստրոլները՝ Քյավառում

Նիկոլի կնիկ Աննայի՝ օրերս Գավառ (Քյավառ) կատարծ այցի վերաբերյալ մամուլ են սպրդել որոշ մանրամասներ: Պարզվում է՝ Գավառի պետական համալսարանում Նիկոլի կնիկը մի կարգին «կանցերտ» է տվել. 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում, դասի ժամանակ երիտասարդ դասախոսին հակաճառելով՝ կոչ է արել խոսել ոչ թե 44-օրյա պատերազմի ու դրանում հերոսացածների թեմայով, այլ պատմել նախկինների թերությունների մասին. 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում: Արդյունքում վիճաբանութուն է տեղի ունեցել ու դասն ընդհատվել է:

Դեպքը չափազանց հատկանշական է այն պատճառով, որ ևս մեկ անգամ փաստում է, թե ինչի մեջ են ներքաշված Նիկոլն ու տնեցիները: Փաստորեն՝ Հակոբյան Աննան Գավառում իսկական «կանցեռտ» է տվել՝ փորձելով թեկուզ խայտառակվելու գնով առաջ տանել Մեհրիբան Ալիևայի ազգային շահերը: Արդյոք կա՞ իմաստ մեկնաբանության: Խոսքերն այս պարագայում, ինչպես ասում են, ավելորդ են:

Կարևորը, սակայն, ճիշտ հետևություն անելն է, որը մեկն է՝ Հայաստանում հաստատված է ադրբեջանցիների իշխանություն. միայն ադրբեջանահպատակը կարող է ընդհատել դասն ու բացատրել ուսանողներին, որ աղետը ոչ թե պարտված պատերազմն է, այլ կոռուպցիան՝ երևույթ, որը հատկապես Նիկոլի օրոք ուղղակի փթթում է՝ ծաղկացնելով Հակոբյան Աննայի գրպանը:

Մյուս կողմից՝ իրականում ոչ մի անակնկալ բան էլ Աննայի վարքագծում չկա, եթե հաշվի ես առնում նրա՝ տարիներ առաջ արտաբերած խոսքերը՝ հանուն ոչնչի զոհվածների ու Շուշի Ալիևների ընտանիքին թեյ խմելու հրավերի մասին:

Պետք է ստուգել գեները…