«Ավտոերթի մասնակիցներից 91 անձ բերման է ենթարկվել». Զարզանդ Գաբրիելյան


15:41 , 16 մայիս, 2022

168.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտյան Երևանում 5 տարբեր ուղղություններով մեկնարկած ավտոերթի մասնակիցները ավտոերթի գրեթե ավարտին բերման ենթարկվեցին, իսկ նրանց մեքենաները տարվեցին տուգանային հրապարակ։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն անդրադառնալով բերման ենթարկված ավտոերթի մասնակիցների թվին՝ ասաց. «Այսօր ավտոերթի մասնակիցներից 91 անձ բերման է ենթարկվել։

Ինչ վերաբերում է տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաների թվին, ապա հստակ թիվ չեմ կարող ասել, քանի որ այս պահին դեռևս շարունակվում է այդ մեքենաների տեղափոխումը տուգանային հրապարակ»։