Գլխավոր դատախազը մեկնել է Եգիպտոս


11:59 , 16 մայիս, 2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ, մասնավորապես, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազի, վարչական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ:

 Նախատեսված է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազների հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

 Այցի օրակարգում, երկու երկրների ջերմ, բարեկամական կապերին համահունչ, Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական ոլորտում հարաբերություններին նոր շունչ հաղորդելն է՝ հիմնված 2007թ. ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված՝ երկու երկրների միջև քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի վրա, այդ համատեքստում՝ նաև դատախազական կառույցների միջև գործակցության խթանումը:

 Վերոնշյալ նպատակներով Կահիրե այց կատարելու հրավերը Արթուր Դավթյանը ԵԱՀ գլխավոր դատախազից ստացել է 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում: