Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա


11:32 , 16 մայիս, 2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը: